Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Տարոն Մարգարյանը մասնակցել է մոսկովյան քաղաքաշինական չորրորդ միջազգային համաժողովի բացմանը
12/12/2014 11:46
Կիսվել

Տարոն Մարգարյանը մասնակցել է մոսկովյան քաղաքաշինական չորրորդ միջազգային համաժողովի բացմանը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրավերով ՌԴ մայրաքաղաքում պաշտոնական այցով գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Քաղաքային զարգացման շարժիչ ուժերը» խորագիրը կրող մոսկովյան քաղաքաշինական չորրորդ միջազգային համաժողովի հանդիսավոր բացմանը: Համաժողովին մասնակցել են աշխարհի քսան երկրների շուրջ չորս հազար ներկայացուցիչներ, այդ թվում՝ մի շարք քաղաքների քաղաքապետեր, համաշխարհային ճանաչում ունեցող միջազգային փորձագետներ և գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար և առանձնակի կարևորելով համաժողովի անցկացումը` Երևանի քաղաքապետը նկատել է, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների ներկայիս մարտահրավերներին արդյունավետ լուծումներ գտնելու տեսանկյունից նման համաժողովներն իրապես կարևոր են:

Տարոն Մարգարյանը մի շարք այլ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել նաև Համաժողովին մասնակից իր մյուս գործընկերների հետ: Նշենք, որ 2011 թվականից անցկացվող մոսկովյան համաժողովը քաղաքաշինության, ճարտարապետության, տնտեսության, ռազմավարական պլանավորման հարցերի շուրջ քննարկումների և փորձի փոխանակման հարթակ է, որի շրջանակում հարցերը քննարկվում և դիտարկվում են ոչ միայն քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման, այլև քաղաքացու և նրա կյանքի որակի բարելավման տեսանկյունից: Համաժողովի շրջանակում քննարկվող առանցքային հարցերից էր նաև քաղաքներում հաղորդուղային տեխնոլոգիաների զարգացումը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Համաժողովի շրջանակում բացված «Իշխանություն եւ քաղաքացիներ. համագործակցության տեխնոլոգիաները» խորագրով ցուցահանդես, ծանոթացել տաղավարներում ներկայացված քաղաքաշինական տարբեր լուծումներին:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6