Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Արմենիա» տոնավաճառի հանդիսավոր բացմանը
12/12/2014 16:48
Կիսվել

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Արմենիա» տոնավաճառի հանդիսավոր բացմանը

Պաշտոնական այցով  Մոսկվայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է երկրորդ տարին անընդմեջ ՌԴ մայրաքաղաքում կազմակերպվող  «Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ. Հեքիաթին հյուր» խորագրով միջազգային փառատոնի շրջանակում «Արմենիա» տոնավաճառի հանդիսավոր բացմանը:  Տոնավաճառի բացման արարողությանը մասնակցել են նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, հայազգի մի շարք գործարարներ և հասարակական գործիչներ: Դեսպանի հետ միասին կատարելով տոնավաճառի հանդիսավոր բացումը`Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանի ուղեկցությամբ շրջել է տոնավաճառի տարածքում, ծանոթացել տաղավարներում ներկայացվող հայկական ապրանքատեսականուն: Ներկայացնելով տոնավաճառի կազմակերպման մանրամասները` Մակար Նահապետյանը նշել է, որ այս անգամ էլ մոսկվացիներին ու Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի հազարավոր հյուրերին կներկայանան հավուր պատշաճի՝ տոնավաճառի այցելուներին առաջարկելով հայկական բազմատեսակ արտադրանքները, այդ թվում` հուշանվերներ, ավանդական քաղցրավենիք և այլ մթերքներ: Հայկական տոնավաճառում տեղադրվել է նաև հայկական ավանդական թոնիր, որն  այցելուներին հնարավորություն կընձեռի ճաշակելու նոր թխված հայկական ավանդական լավաշ:

Նախորդ տարի «Ճանապարհորդություն դեպի Սուրբ  ծնունդ» փառատոնում պատվավոր երրորդ տեղը զբաղեցրել էր «Արմենիա» տոնավաճառը: Սույնը հաշվի առնելով՝ Մակար Նահապետյանը վստահեցրել է, որ այս տարի ևս կարվի հնարավորը՝ լավ արդյունք գրանցելու ուղղությամբ: 

Նաև նշենք, որ փառատոնի շրջանակում աշխարհի բազմաթիվ քաղաքների ներկայացուցիչների կողմից Մոսկվայի տարբեր հատվածներում բացվող ամանորյա տոնավաճառներն այս անգամ կգործեն մինչև 2015-ի հունվարի 12-ը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01