Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Այսօր Կենտրոնական բանկը վաճառել է 4 մլն դոլար
15/12/2014 22:40
Կիսվել

Այսօր Կենտրոնական բանկը վաճառել է 4 մլն դոլար

Այսօր Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայում վաճառել է 4 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2 մլն ԱՄՆ դոլարով քիչ է, քան նախորդ շաբաթվա ընթացքում արտարժույթի շուկայում սակարկությունների միջոցով իրականացված վաճառքների օրական ցուցանիշը: Կենտրոնական բանկից հայտնում են, որ վաճառքի  միջին կշռված փոխարժեքը կազմել է 494.46 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ  սահմանային փոխարժեքը կազմել է 493.00 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ից տեղի էր ունեցել հայկական դրամի կտրուկ արժեզրկում (այդ օր բանկերում ԱՄՆ դոլարի վաճառքի գինը հասել էր 435 ՀՀ դրամի՝ նախորդ առևտրային օրվա նկատմամբ թանկանալով ավելի քան 16 ՀՀ դրամով), որի հետ կապված Կենտրոնական բանկը հանդես էր եղել պաշտոնական հայտարարությամբ: Հայտարարութան մեջ նշվում էր, որ Կենտրոնական բանկը մտադիր է մինչև տարեվերջ իրականացնել դոլարի վաճառք՝ արտարժույթի շուկան կայունացնելու և փոխարժեքի տատանումները հարթելու համար:

Նշենք, որ այսօր առևտրային օրվա ավարտին մեկ ԱՄՆ դոլարի առքի նվազագույն գինը եղել է 475 դրամ, առավելագույնը՝ 496 ՀՀ դրամ, իսկ վաճառքի նվազագույն արժեքը՝  490 ՀՀ դրամ, առավելագույնը` 515 ՀՀ դրամ:

Տեղեկացնենք նաև, որ վերջին 20 տարվա կտրվածքով մեր երկրում դրամ/դոլար միջին տարեկան փոխարժեքի առավել բարձր ցուցանիշ գրանցվել է 2003 թվականին՝ 578.77, իսկ առավել ցածր ցուցանիշ՝ 1994 թվականին (297.74):

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69