Այս տարի մեր երկրում գրանցվել է օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ 6 հազար ընկերություն
2014 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ շուրջ 6 հազար ընկերություն: Այս մասին վկայում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալները:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 1501,4 մլն ԱՄՆ դոլար, որից 758,3 մլն ԱՄՆ դոլարը՝ ուղղակի ներդրումներ:
Օտարերկրյա ներդրումների ցուցանիշով առաջատար են Ռուսաստանը, Կիպրոսը, Գերմանիան, Լիբանանը և Նիդերլանդները: