
Նոյեմբերին հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է 10% անկում
Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամսիներին մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերություններն ապահովել են 155,86 մլրդ ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում:
Միայն նոյեմբերին հասույթի ցուցանիշը կազմել է 13,0 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ կրճատվելով ավելի քան 12%-ով: Նախորդ տարվա նոյմեբեր ամսվա համեմատ ևս ցուցանիշը կրճատվել է՝ մոտ 10%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում:
Նշենք, որ 2013 թվականին Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում հասույթը կազմել էր 173,73 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել էր 10%-ով: