Աճել է ֆինանսական ծառայությունների պահանջարկը
Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի բնակչությանը մատուցվել են ընդհանուր ծավալով 225,61 մլրդ ՀՀ դրամի ֆինանսական և ապահովագրական ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 3.2%-ով: Ըստ պաշտոնական վիճակագրության` այս ծառայությունների մասնաբաժինը բնակչությանը մատուցված ծառայությունների համախառն ծավալում կազմել է 22.8%:
Ընդհանուր առմամբ, հաշվետու ամիսներին մեր երկրում մատուցվել է 987,43 մլրդ ՀՀ դրամի ծառայություններ: Ֆինանսական և ապահովագրական ծառայություններն իրենց ծավալով գերազանցել են մյուս բոլոր ծառայութուններին: Տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը կազմել է 20.3%, իսկ տրանսպորտի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը՝ 16.7%: