Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ներկայացրել է 2014 թվականի գործունեության հաշվետվությունը
16/01/2015 15:00
Կիսվել

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ներկայացրել է 2014 թվականի գործունեության հաշվետվությունը

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն իր գործունեությունն իրականացնում է տարեկան աշխատանքային ծրագրի համաձայն` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Կառավարության, Վարչապետի որոշումներով, կարգադրություններով, հանձնարարականներով և հրահանգներով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գերակա խնդիրների լուծման նպատակով իրականացվել են հետևյալ աշխատանքները.

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերին և նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով` շարունակվում են կառուցման աշխատանքները և 2014 թվականին կատարվել է շուրջ 2 մլրդ դրամի աշխատանքներ: 2014 թվականի հունիսին շահագործման են հանձնվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերի համար նախատեսված 3 շենքերը:

Կոմերցիոն օդաչուների պատրաստման նպատակով՝ 2014 թվականի հունվարի 15-ից մինչև 24-ը թվով 9-ը օդաչու-ուսանողների համար կազմակերպվել է վերգետնյա պարապմունքներ, որի ավարտից հետո սկսվել են ուսումնավարժանքային թռիչքներ: Առ այսօր իրականացվել է 548 թռիչքային ժամ պրակտիկա: Օդաչու-ուսանողներից թվով 5-ը ավարտել են թռիչքային պրակտիկան, այնուհետև հունիսի 11-ին Գլխավոր վարչության կողմից նրանց տրամադրվել է կոմերցիոն օդաչուի (CPL) վկայականներ և հունիսի 26-ին նրանք ստացել են ավարտական դիպլոմներ:

Աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպություններին գործունեության թույլտվության տրամադրման նպատակով 2014 թվականի մարտին «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ը տրամադրվել է Օդային երթևեկության կազմակերպում, Աերոնավիգացիոն կապ և դիտարկում, Աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնելու թույլտվություն, իսկ 2014 թվականի հունիսին «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ը տրամադրվել է Աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում իրականացնելու թույլտվություն:

Ավարտվել է Եվրոպական Հանձնաժողովի կողմից հաստատված “Air Operations” կանոնակարգի տեղայնացման և կիրառման գործընթացը և համաձայն Գլխավոր վարչության պետի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 227-Ա հրամանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 16-ից ուժի մեջ է մտել «ԱՐՄ-Էյր Օպերեյշն» կանոնակարգը՝ Միացյալ ավիացիոն իշխանությունների/Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության «Կոմերցիոն օդանավերի շահագործում»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի հետագա զարգացումն ապահովելու նպատակով Գլխավոր վարչության կողմից շարունակվել է «Բաց երկնքի» քաղաքականության իրականացումը, ինչի արդյունքում 2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն օդային տրանսպորտով տեղափոխվել է 2.082.755 ուղևոր, ինչը 2013 թվականի համեմատ ավել է 18.5%-ով: 

Երկկողմանի միջազգային կապերն ընդլայնելու նպատակով, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով 2014 թվականի նոյեմբերի 18-ից 21-ը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) հովանու ներքո կազմակերպված Օդային հաղորդակցությունների շուրջ բանակցությունների կոնֆերանսի (ԻԿԱՆ/2014) շրջանակներում տեղի են ունեցել երկկողմանի բանակցություններ Լեհաստանի, Իսլանդիայի, Նիդերլանդների, Ավստրալիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Սինգապուրի, Կատարի Պետության, Թաիլանդի, Քուվեյթի Պետության, Նորվեգիայի, Հորդանանի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, որի արդյունքում 10 պատվիրակությունների հետ ազատականացման նպատակով ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր կամ հանդիպման արձանագրություններ առավելապես հանելով երկկողմանի համաձայնագրերում առկա սահմանափակումները, ինչպես նաև ձեռք են բերվել պայմանավորվածություններ յուրաքանչյուր կողմի ներպետական ընթացակարգերով նախատեսված անհրաժեշտ բոլոր քայլերի ձեռնարկման համար:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75