ՀՀ Կառավարությունում սկսվել է Մաքսային միության սակագնային կարգավորումը
ՀՀ կառավարությունը սահմանել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, երկու տարվա ընթացքում, սպիտակ շաքարի ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10 տոկոս ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով՝ մեկ տարվա ընթացքում 4 հազար տոննայից ոչ ավելի ծավալով, հաստատել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև այդ ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման կարգը:
ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությանը իրավունք է վերապահվել 2015-2025թթ. ժամանակահատվածում ներմուծված մաքսատուրքի վճարումից ազատել եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների ապրանքները, որոնք նախատեսված են ՀՀ տարածքում արդյունաբերական վերամշակման համար: Կառավարության որոշման համաձայն շաքարի այդպիսի հումք ներմուծելու պայման կհանդիսանա շաքարի հումքի նպատակային նշանակության մասին ՀՀ լիազոր մարմնի՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան տրված հաստատման առկայությունը: