
2014թ.-ին Հայաստանի ինտերնետ շուկայում գրանցվել է 4% աճ
2014 թվականին հայաստանյան ինտերնետ շուկայում գրանցվել է աճ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ինտերնետ հասանելիություն ապահովող ընկերությունները միասին ապահովել են 30,90 մլրդ ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել է 4%-ով:
Հարկ է նշել, որ ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկան ապահովել է մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտի ընդհանուր հասույթի մոտ 18%-ը:
Հայաստանի ինտերնետ շուկայի հիմնական խաղացողներն են Beeline-ը, Orange-ը, Vivacell-MTS-ը, Ucom-ը և Rostelecom-ը: