Տնտեսական

USD BUY - 375.50+0.50 USD SELL - 378.50+0.50
EUR BUY - 430.00-1.00 EUR SELL - 435.00-1.50
OIL:  BRENT - 113.04-1.34 WTI - 102.90+3.27
COMEX:  GOLD - 4570.00+1.79 SILVER - 72.56+4.40
COMEX:  PLATINUM - 1906.80+1.04
LME:  ALUMINIUM - 3296.00+0.81 COPPER - 12195.00+0.40
LME:  NICKEL - 17186.00-0.39 TIN - 45788.00+3.77
LME:  LEAD - 1896.50+0.26 ZINC - 3115.00+1.09
FOREX:  USD/JPY - 159.66-0.37 EUR/GBP - 1.1469-0.33
FOREX:  EUR/USD - 1.1469-0.33 GBP/USD - 1.3201-0.41
STOCKS RUS:  RTSI - 1082.99+0.02
STOCKS US: DOW JONES - 45216.14+0.11 NASDAQ - 20794.64-0.73
STOCKS US: S&P 500 - 6343.72-0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 51063.72-1.58 TOPIX - 3497.86-1.26
STOCKS CHINA:  HANG SENG - 24788.14+0.15 SSEC - 3891.86-0.80
STOCKS EUR:  FTSE100 - 10127.96+1.61 CAC40 - 7772.45+0.92
STOCKS EUR:  DAX - 22562.88+1.18
31/03/2026  CBA:  USD - 377.16-0.38 GBP - 497.85-1.56
31/03/2026  CBA:  EURO - 432.19-1.57
31/03/2026  CBA:  GOLD - 54920+248 SILVER - 857.91+35
Կառավարությունը շարունակում է գյուղատնտեսության աջակցության ծրագրերը
05/02/2015 15:50
Կիսվել

Կառավարությունը շարունակում է գյուղատնտեսության աջակցության ծրագրերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունն իր երեք որոշմամբ հաստատել է 2015թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության, գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի, ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը: Մասնավորապես, դիզելային վառելանյութը շահառուներին է վաճառվելու մեկ լիտրը 350 դրամով, ազոտական պարարտանյութի մեկ պարկը՝ 6 հազար, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մեկ պարկը՝ 7 հազար դրամով:

Ընդգծելով, որ գյուղատնտեսության զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և այս համալիր ծրագիրը դրա վկայությունն է, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին անձամբ վերահսկել վառելանյութի և պարարտանյութի ներկրումն ու տրամադրումը գյուղացիներին: Պետք է ներգրավել նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը, մարզպետներին՝ խնդիրներին օպերատիվ լուծում տալու համար: Եվ քանի որ, ըստ մասնագետների, այս տարին սակավաջուր է լինելու, վարչապետն ասել է, որ ՀՀ նախագահի մոտ պատկան մարմինների հետ քննարկվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքներին նախապատրաստվելու հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն քննարկել նաև եկող շաբաթ, որովհետև մոտ 3 մլրդ դրամի սուբսիդավորման և մեխանիկական ոռոգման կազմակերպման խնդիր կա:

31/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.16
-0.38
Եվրո (EUR)
432.19
-1.57
Ռուբլի (RUR)
4.6283
-0.0218
Լարի (GEL)
139.82
-0.14
54920
+248
Արծաթ
857.91
+35