
2014թ.-ին մեր երկրում աճել է կեղծ փողերի բացահայտման դեպքերը
2014 թվականի ընթացքում մեր երկրում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 870 հանցագործություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է. 2013 թվականին տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել էր 1127: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ արձանագրված տնտեսական հանցագործություններում կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի թիվը կազմել է 225: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է. 2013 թվականին Հայաստանում գրանցվել էր կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու 165 դեպք:
Նշենք նաև, որ 2012 թվականին մեր հանրապետությունում արձանագրվել էր տնտեսական գործունեության դեմ ուղղված 770 հանցագործություն, իսկ 2011 թվականին՝ 1112: