
2014թ.-ին օդային տրանսպորտի ոլորտում գրանցվել է 18.5% աճ
2014 թվականին մեր երկիրը ընդհանուր օդային ուղևորափոխադրումների ոլորտում գրանցել է 18.5% աճ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարվա ընթացքում մեր երկիրը օդային տրանսպորտի միջոցով փոխադրել է 2 մլն 83.0 հազար ուղևոր: Հարկ է նշել, որ այս ցուցանիշում ներառված են նաև այլ երկրների ավիաընկերությունների ինքնաթիռներով իրականացված ուղևորափոխադրումները:
Ինչ վերաբերում է միայն հայաստանյան շարժակազմով իրականացվող ուղևորափոխադրումներին, ապա ոլորտի աճը զգալի է, իսկ բացարձակ ցուցանիշը՝ «համեստ»: 2014 թվականին, 2013 թվականի համեմատ, 2.6 անգամ աճել են հայաստանյան շարժակազմով իրականացված ուղևորափոխադրումները: Հաշվետու տարում օդային տրանսպորտի ոլորտում հայաստանյան շարժակազմով փոխադրվել է 206.5 հազար ուղևոր: