
2014թ.-ին գեղեցկության սրահները մատուցել են 8,4 մլրդ դրամի ծառայություն
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հանրապետությունում գործող վարսավիրանոցները և գեղեցկության սրահները 2014 թվականի ընթացքում մատուցել են, ընդհանուր առմամբ, 8,4 մլրդ ՀՀ դրամի ծառայություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 5%-ով:
Նշենք, որ 2013 թվականին Հայաստանում վարսավիրանոցները և գեղեցկության սրահները մատուցել էին 8,62 մլրդ ՀՀ դրամի ծառայություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել էր շուրջ 13%-ով: