ԱՄՀ-ը պատրաստ է Ուկրաինային 17,5 մլրդ դոլար հատկացնել
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 17,5 մլրդ դոլարի վարկ: ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդի խոսքով` սա համարվում է բանակցությունների տվյալ փուլում փորձագիտական մակարդակում Ուկրաինայի հետ ձեռքբերված համաձայնություն, ինչը մինչև փետրվարի վերջը կհաջողվի վերջնականապես հաստատել:
Նշենք, որ Ուկրաինային հատկացված վարկավորումների ընդհանուր ծավալը կազմում է 40 մլրդ դոլար: Այս միջոցները նախատեսված են 4 տարվա համար` պայմանով, որ երկրում կիրականացվեն հիմնադրամի պահանջած բոլոր բարեփոխումները:
ԱՄՀ միջոցներից զատ, ծրագիրը կապահովվի նաև Եվրամիության անդամ պետությունների և մասնավոր ներդրողների միջոցների հաշվին, նկատել է հիմնադրամի ղեկավարը: