Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Կառավարությունը փոփոխություններ է կատարել մի շարք որոշումներում և օրենքների նախագծերում
19/02/2015 18:30
Կիսվել

Կառավարությունը փոփոխություններ է կատարել մի շարք որոշումներում և օրենքների նախագծերում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով սահմանել է, որ դրամի և ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքի 5 տոկոս և ավելի աճելու (հայկական դրամի արժեզրկման) դեպքում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը վերանայվելու է, այսինքն՝ հարկերը հաշվարկվելու են ըստ նոր գների:

Մեկ այլ որոշման փոփոխությամբ կրեդիտորական պարտքը կետանցված դառնալու 366-րդ օրվանից համարվում է անհուսալի, բացառությամբ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի:

Գործադիրը որոշել է ՀՀ 2015թ. պետբյուջեով «Ավելացված արժեքի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 4.57 մլրդ դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղաշարժել ս.թ. առաջին եռամսյակ (անփոփոխ թողնելով այդ ծրագրի գծով հատկացումների տարեկան գումարը): Այսպիսով, կապահովվի առաջին եռամսյակում ԱԱՀ վերադարձը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է վերը նշված որոշումները՝ շեշտելով, որ դրանք ընդունվել են հանգամանալից քննարկման արդյունքում:

Կառավարությունը սահմանել է, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի ռեեստրը վարող լիազոր մարմինը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է: Այն հարկային մարմնին տեղեկություն է տրամադրում էլեկտրոնային եղանակով, համապատասխան համակարգչային ցանցով, վեբ ծառայությունների միջոցով:

Կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» և հարակից ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերով առաջարկվող կարգավորումները առնչվում են առևտրական առուվաճառքի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների ձեռքբերումների փաստաթղթավորմանը: Փաթեթը քննարկվել է բավական երկար, խնդրի կարգավորման և հանգուցալուծման նպատակով կան մի քանի մոտեցումներ, այդ թվում նաև խորհրդարանական ուժերի կողմից: Անհրաժեշտ է քննարկել նաև փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները: Միայն դրանից հետո, համաձայն վարչապետի հանձնարարության, օրինագծերի փաթեթը պետք է անհետաձգելի համարել և ներկայացնել ՀՀ Ազգային ժողով:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12