
Որքա՞ն է հարուստ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը
ՀՀ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 2014 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը: Կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ևս հայտարարագիր ներկայացրած պաշտոնյաների ցանկում է:
Ըստ ներկայացված տվյալների՝ Արթուր Ջավադյանը հայտարարագրել է 114,0 մլն ՀՀ դրամ, 481 հազար ԱՄՆ դոլար և 212 հազար եվրո դրամական միջոցներ: Որպես շարժական գույք՝ ԿԲ նախագահը հայտարարագրել է VOLKSWAGEN TOUAREG V6 3.5 ավտոմեքենա, իսկ որպես անշարժ գույք՝ բնակարան, հողամաս և երկու անհատական բնակելի տուն: