2014թ.-ին Հայաստանում ավիատոմսերի միջին գները նվազել են 14,7%-ով
2014 թվականին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորահոսքը աճել է 20,9%-ով և կազմել 2 մլն 45,1 հազար ուղևոր, ընդ որում՝ ժամանումների մասով ուղևորների թիվը կազմել է 1 մլն 25,3 հազար ուղևոր, իսկ մեկնումների մասով՝ 1 մլն 19,8 հազար:
Ինչպես վկայում են պաշտոնական վիճակագրական տվյալները՝ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, թռիչքների հաճախականությունը աճել է 19,3%-ով և կազմել 20 հազար 816 թռիչք: Ժամանումների մասով թռիչքները կազմել են 10 հազար 407, իսկ մեկնումների մասով՝ 10 հազար 409:
Նշենք նաև, որ 2014 թվականին, 2013 թվականի համեմատ, մեր երկրում ավիատոմսերի միջին գները նվազել են 14,7%-ով, իսկ միայն դեկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 5,1%-ով: