2014թ.-ին Հայաստանից արտահանվել է 160.1 հազար կարատ ադամանդ
ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն 2014թ.-ին Հայաստան է ներմուծվել 148.33 մլն դոլար մաքսային արժեքով 345.7 հազար կարատ ադամանդ: 2013թ.-ի համեմատ ադամանդի ներմուծման ծավալները նվազել են 14.9%-ով, իսկ մաքսային արժեքի աճը կազմել 27.4%:
Միևնույն ժամանակ, 2014թ.-ին Հայաստանից արտահանվել է 117.83 մլն դոլար մաքսային արժեքով 160.1 հազար կարատ ադամանդ: 2013թ.-ի համեմատ արտահանման ծավալները նվազել են 21.01%-ով, իսկ մաքսային արժեքի աճը կազմել 33.83%: