Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Հայաստանյան բանկերի քարտերով արտասահմանում կատարված գործառնությունների ծավալն աճել է 45%-ով
11/03/2015 22:47
Կիսվել

Հայաստանյան բանկերի քարտերով արտասահմանում կատարված գործառնությունների ծավալն աճել է 45%-ով

2014 թվականի վերջին երեք ամսում Հայաստանում գործող բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանում կատարված գործառնությունների ծավալը և քանակը կազմել են համապատասխանաբար 22.3 մլրդ դրամ և 574 հազար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշներն ավելացել են համապատասխանաբար 45%-ով և 94%-ով: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու եռամսյակում Հայաստանում գործող, ինչպես նաև արտասահմանյան բանկերի կողմից թողարկված VISA քարտերով Հայաստանում իրականացված գործառնությունների ծավալը 2013 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 17%-ով (27.1 մլրդ դրամով), քանակն ավելացել է 23%-ով (593 հազարով), MasterCard-ով կատարված գործառնությունների ծավալն ավելացել է 42%-ով (22.7 մլրդ դրամով), քանակն ավելացել է 35%-ով (385 հազարով), միջազգային այլ քարտերով կատարված գործառնությունների ծավալն ավելացել է 12%-ով (2.5 մլրդ դրամով):

ՀՀ-ում գործող առևտրային բանկերի կողմից թողարկված VISA քարտերով արտասահմանում կատարված գործառնությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 38%-ով (3.5 մլրդ դրամով), քանակն ավելացել է 86%-ով (159 հազարով), MasterCard-ով կատարված գործառնությունների ծավալն ավելացել է 50%-ով (2.5 մլրդ դրամով), քանակն ավելացել է 100%-ով (102 հազարով), իսկ միջազգային այլ քարտերով կատարված գործառնությունների ծավալն ավելացել է 78%-ով (1.0 մլրդ դրամով):

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88