
Հունվարին հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է եկամուտների անկում
Ընթացիկ տարվա հունվարին մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերություններն ապահովել են 11 մլրդ 492.6 մլն ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ցուցանիշը կրճատվել է 15%-ով: Միևնույն ժամանակ, նախորդ ամսվա՝ դեկտեմբերի համեմատ գրանցվել է 27% անկում: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում: