Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Ռալֆ  Յիրիկյան. «Այսօր սպառողը շատ ավելի գիտակից ու տեղեկացված է հեռահաղորդակցության ոլորտից, քան մի քանի տարի առաջ»
13/03/2015 13:15
Կիսվել

Ռալֆ Յիրիկյան. «Այսօր սպառողը շատ ավելի գիտակից ու տեղեկացված է հեռահաղորդակցության ոլորտից, քան մի քանի տարի առաջ»

2014 թվականը Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի համար հետաքրքիր փոփոխությունների տարի էր: Տարվա ընթացքում ներդրվեց համարների տեղափոխելիության համակարգը (Mobile Number Portability), զարգացում ապրեց բջջային ինտերնետը, իսկ շուկայի մասնակից ընկերությունները ներկայացրեցին նոր ծառայություններ: Պարզելու համար, թե ինչպիսին էր տարին Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության համար, «Բիզնես 24»-ը զրուցել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ:  

– Պրն. Յիրիկյան, ինչպիսի՞ն էր 2014 թվականը մեր երկրի հեռահաղորդակցության շուկայի համար: Որո՞նք էին հիմնական զարգացումները:

– 2014 թվականը, 2013 թվականի համեմատ, մեր երկրի հեռահաղորդակցության շուկայի համար, եկամուտների առումով ընդհանուր առմամբ անկումային էր: Դրա պատճառները տարբեր են: Նախ, նվազել է բաժանորդների գնողունակությունը: Բացի այդ, տարվա ընթացքում վերանայվել ու իջեցվել են ծառայությունների սակագները, ինչից, անշուշտ, շահել են բաժանորդները, սակայն նվազել է օպերատորների եկամուտը: Ընդհանուր առմամբ, 2013 թվականն ավելի աշխույժ տարի էր, քան 2014 թվականը: 2013 թվականին տնտեսության մեջ գումարի շրջանառությունն ու տնտեսական ակտիվությունն ավելի նկատելի էր: Տարվա ընթացքում, Հայաստանի օպերատորների համար մեծ շուկա հանդիսացող Ռուսաստանը որոշում էր ընդունել՝ կապված գումարային փոխանցումների սահմանափակման հետ, և եթե մինչ այդ արտագնա աշխատողները կարող էին իրենց հեռախոսահամարները լիցքավորել ցանկացած վայրում, որտեղ կա նման ծառայություն, օրենքի փոփոխությամբ՝  այժմ չունեն այդ հնարավորությունը: Օրենքի փոփոխությունները վերաբերում էին նաև դրամական այլ փոխանցումներին, ինչի արդյունքում կրճատվել է Հայաստան հոսող տրանսֆերտների ընդհանուր ծավալը: Սա ևս նկատելի է մեր ոլորտում, քանի որ մենք տնտեսության անբաժան մասն ենք կազմում: Այս ամենի հետևանքով, 2014 թվականին մեր ընկերության եկամուտները մի քանի տոկոսով կրճատվել են (ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ 2014 թվականին, 2013 թվականի համեմատ, ընկերության եկամուտը շարժական կապից և հարակից գործունեությունից կրճատվել է 2.8%-ով: 2014 թվականին եկամուտները կազմել են 77,65 մլրդ ՀՀ դրամ՝ 2013 թվականին գրանցված 79,86 մլրդ ՀՀ դրամ ցուցանիշի դիմաց – խմբ.):

– Ի՞նչ արդյունքներ տվեց համարների տեղափոխելիության համակարգի (Mobile Number Portability) ներդրումը: Որքանո՞վ է այս համակարգը պահանջված հայ բաժանորդների շրջանում: Կարո՞ղ եք ներկայացնել որոշակի վիճակագրություն:

– Համակարգի ներդրման ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք է տարվել օպերատորների և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կողմից: Իրականացվել են բավականին մեծ ներդրումներ: Ծառայությունն արդեն 11 ամիս ներկայացված է շուկայում, սակայն, կարելի է ասել, այնքան էլ «օգտակար» չի դարձել: Բաժանորդների մեծաքանակ տեղաշարժ չկա: Դա կարելի է բացատրել նրանով, որ մենք՝ հայերս, կոդերի և համարների սիրահար ենք, բացի այդ շուկայում շատ են երկու քարտով հեռախոսները: MNP ծառայության կարիքը մեծ չէ, շրջանառությունը սպասվածից փոքր է՝ չի հասնում կանխատեսված 1-2%-ին: Մարտի 10-ի դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց է եկել 10 հազար 759  բաժանորդ, ցանցից դուրս է եկել 11 հազար 807 բաժանորդ: Արդյունքում, 11-12 ամսվա կտրվածքով, ընդհանուր կորուստը կազմել է 1048  բաժանորդ, իսկ ամսվա կտրվածքով՝ մոտ 90, ինչը շատ փոքր թիվ է:

– Կարելի՞ է ասել, որ այսօր ձայնային ծառայությունների շուկան հագեցած է, և առկա մրացակցությունը «պարտադրում է» օպերատորներին փնտրել նոր ուղղություններ և բաժանորդներին առաջարկել հավելվյալ ծառայություններ: Այս առումով, ի՞նչ զարգացումներ են սպասվում շուկայում:

– Այո, շուկան փոխվում է: Այսօր այն 2-3 տարի առաջվանը չէ: Շուկայի շարժիչ ուժն այսօր տվյալների փոխանցման ծառայություններն են: Եվ տվյալների փոխանցման ծառայությունների ուղղությամբ մրցակցությունն ավելի ուժեղ է, քան ձայնային ծառայությունների հատվածում: Ձայնային ծառայություններից եկամուտները տոկոսային առումով կրճատվում են, և դա կշարունակվի: Դրան զուգահեռ, տվյալների փոխանցման ծառայություններից ստացվող եկամուտներն աճում են, և այդ աճն արձանագրվում  է երկնիշ տոկոսներով: Այսօր տվյալների փոխանցման ծառայությունների եկամուտների աճը դեռևս չի փոխհատուցում ձայնային ծառայությունների եկամուտների կորուստը, սակայն մի քանի տարի անց կհասնենք մի մակարդակի, երբ տվյալների փոխանցման ծառայությունների եկամուտները «կծածկեն» ձայնային ծառայությունների եկամուտների կորուստը: Կարծում եմ մի քանի տարի անց տվյալների փոխանցման ծառայությունների աճը շատ ավելի նկատելի կլինի: Այսօր շուկայում «սմարթֆոնների հեղափոխություն է», և բաժանորդները ցանկանում են օգտվել իրենց սմարթֆոնների բոլոր հնարավորություններից, ինչը նպաստում է նոր առաջարկների ու ծառայություննրի առաջխաղացմանը:

– Առաջիկա տարիների համար ի՞նչ նեդրումային ռազմավարություն է ընտրել ընկերությունը: Շուկայի և ընդհանուր տնտեսության զարգացումներն ինչպե՞ս են անդրադառնում ընկերության ներդրումային քաղաքականության վրա:

– Մենք շարունականում ենք ներդրումներ կատարել ինչպես ձայնային ծառայությունների, այնպես էլ տվյալների փոխանցման ծառայությունների ոլորտում: Իրականացնում ենք բազային կայանների վերազինում և նոր կայանների գործարկում:  Այս տարվա համար ևս` ունենք խոշոր ներդրումային ծրագրեր: Կարող եմ ասել, որ դրամի արժեզրկումը մեծ հարված է հասցրել մեր ներդրումային քաղաքականությանը: Քանի որ ներդրումները պահանջում են գումարներ փոխանցել արտասահմանից, դրամի արժեզրկման արդյունքում կորցրել ենք մեր ներդրումների շուրջ 15%-ը և ստիպված կրճատել են որոշ ծրագրեր:

– Անցյալ տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարեց IPTV ծառայության շուկա մուտք գործելու մասին` ծառայությունը ներդնելով Վահագնի թաղամասում: Ինչպե՞ս եք տեսնում այս ծառայության զարգացումը: Հնարավո՞ր է, որ ընկերությունը զարգացնի նաև իր շարժական TV ծառայությունը բջջային ինտերնետի բաժանորդների համար:

– Մեր IPTV ծառայությունը Վահագնի թաղամասից բացի, ներդրել ենք նաև Դիլիջանում՝  Կենտրոնական Բանկի բնակարանային բազայում: IPTV-ն մեր բիզնեսի հիմնական  ծառայությունների կորիզը չէ: Այս ծառայությունը մենք մատուցում ենք ըստ պահանջի և այդ ուղղությամբ զարգանում ենք ընտրողաբար: Եթե լինեն Վահագնի թաղամասում IPTV ծառայության ներդրման նման այլ ծրագրեր` մենք սիրով կիրականացնենք դրանք: Բայց ֆիքսված ցանցի շուկա մեր լայնածավալ մուտքը սխալ կլինի, քանի որ այստեղ կան օպերատորներ, որոնք մրցակցում են միմյանց հետ, իսկ մեր առաջնային գործունեությունը շարժական կապի ոլորտն է: Ինչ վերաբերում է շարժական TV ծառայությանը, ապա այն աստիճանաբար շուկայից դուրս է մղվում, քանի որ բաժանորդները կարողանում  են ուղիղ եթերին հետևել հեռուստաալիքների կայքերում:

– Ինչպիսի՞ն է հետաքրքրվածությունը ՄոբիԴրամի ծառայությունների նկատմամբ: Ի՞նչ ծրագրեր կան այս համակարգի հետ կապված:

– Մոբիդրամի նկատմամբ հետաքրքրությունն աճում է, գրանցված բաժանորդների թիվն ավելանում է: Սա շարժական կապի մեր ֆինանսական գործիքն է: Ճիշտ է, սկզբնական շրջանում Մոբիդրամը ներդրվեց որպես բջջային հեռախոսի միջոցով կոմունալ վճարումների իրականացնելու գործիք, սակայն մեր գլխավոր նպատակը դա չէ: Մոբիդրամի ծառայությունների շրջանակների ընդլայնման ուղղությամբ այս տարի իրականացնելու ենք բազմաթիվ ծրագրեր: Շուտով Մոբիդրամի միջոցով հնարավոր կլինի իրականացնել տարբեր փոխանցումներ, նաև՝ գնումներ կատարել խանութներում: Մոբիդրամը բաժանորդի բանկային հաշիվը կմիացնի նրա էլեկտրոնային հաշվին և բջջային հեռախոսը կդարձնի «շարժական վիրտուալ դրամապանակ»:

– Ինչպիսի՞ն են այսօր հայ սպառողները: Ինչպե՞ս են արձագանքում շուկայի փոփոխություններին:

– Այսօր հայ սպառողները շատ ավելի գիտակից ու տեղեկացված են հեռահաղորդակցության ոլորտից, քան մի քանի տարի առաջ: Նոր ծառայությունները մեր բաժանորդների կողմից շատ արագ են ընկալվում: Բաժանորդները զինված են գիտելիքներով և շատ հաճախ ակնկալիքներն ավելի են: Սա մեզ պարտադրում է աշխատել, ներդրումներ կատարել: Այդ զարգացումը շարունակական է: 

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57