
Բանկերը կրճատել են վարկավորման ծավալները
Մարտի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.5 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու շաբաթում, նախորդ շաբաթվա համեմատ, բանկերը կրճատել են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով տրամադրված վարկերը: Նշենք, որ փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 31.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 68.7 մլն ԱՄՆ դոլար: