
Վրացական գինու արտահանումը ՌԴ շուկա 7 անգամ նվազել է
2015թ. հունվար-փետրվարին վրացական գինու արտահանումը ռուսաստանյան շուկա կրճատվել է մոտ 7 անգամ: Վերլուծաբանների գնահատականով` ծավալների շեշտակի կրճատման հիմնապատճառը եղել է ռուբլու արժեզրկումը: Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին ՌԴ շուկա է արտահանվել 1,72 մլն շիշ գինի:
Նկատենք, որ 2008թ. պատերազմական գործողություններից հետո վրացական գինին, կոնյակը, հանքային ջրերը և այլ ապրանքներ Ռուսաստան էին սկսել արտահանվել միայն 2013թ. ամռանը:
Ընդհանուր առմամբ` հունվար-փետրվարին վրացական ապրանքների արտահանումը Ռուսաստան կրճատվել է 2,8 անգամ` 15,6 մլն դոլարով, իսկ ներմուծումը հակառակը` աճել է 15,6%-ով: Ռուսաստանի և Վրաստանի միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը նվազել է 13%-ով: