
Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները գրանցել են եկամուտների 10% անկում
Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերություններն ապահովել են 23 մլրդ 374.7 մլն ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 10%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համեմատ՝ միայն հունվարի ոլորտի հասույթը կազմել է 11 մլրդ 492.6 մլն ՀՀ դրամ, իսկ փետրվարին՝ 11 մլրդ 882.1 մլն ՀՀ դրամ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում: