2015թ. հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունն ավելացել է 0.8%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ 2015թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրված մսի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 0.8%-ով և կազմել 4.543 տոննա:
2015թ. հունվար-փետրվարին Հայաստանի Հնարապետությունում արտադրվել է 732.6 տոննա մսամթերք (ներառյալ երշիկեղենը): Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաեմատ աճել է 16.8%-ով (2014թ. հունվարին՝ 627 տոննա):
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալը: Այս ցուցանիշն նվազել է 20.9%-ով և կազմել 54.5 տոննա: