Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.8%
08/04/2015 22:50
Կիսվել

Հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.8%

Մարտին, փետրվարի համեմատ, մեր երկրի սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների գնանկումով: Ազգային վիճակագրական ծառայության  հրապարակման համաձայն՝ պարենային ապրանքների՝ ներառյալ ոգելից խմիչքի և ծխախոտի գները մարտին նվազել են 0.8%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների համապատասխանաբար 1.2% և 0.2% հավելաճ:

Մարտին, 2014թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 102.3%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը՝ 102.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.6%, ծառայությունների սակագներինը՝ 100.8%:

Ընթացիկ տարվա հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.8%, ինչը 0.4 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.4%):

2015թ. մարտին, 2014թ. մարտի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 105.8%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը`106.8%, ոչ պարենային ապրանքներինը` 105.8%, ծառայությունների սակագներինը` 103.7%: Միևնույն ժամանակ, հունվար-մարտին, 2014թ. հունվար-մարտի համեմատ, ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 105.1%, 106.3%, 104.4% և 103.5%:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12