
Մեր երկիրն արտաքին աշխարհին պարտք է 8,45 մլրդ դոլար
2014 թվականի վերջի դրությամբ մեր երկրի համախառն արտաքին պարտքը կազմել է 8 մլրդ 452.30 մլն ԱՄՆ դոլար՝ երեք ամսվա ընթացքում աճելով շուրջ 143.86 մլն ԱՄՆ դոլարով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ մեր երկրի համախառն արտաքին պարտքի 39.79%-ը գոյացել է պետական կառավարման համակարգում, 6.72%-ը` կենտրոնական բանկում, 27.70%-ը` ավանդային կազմակերպություններում, բացի կենտրոնական բանկից, 16.38%-ը` մասնավոր հատվածում, իսկ 9.41%-ը` տնտեսության տար-բեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված ուղղակի ներդրումներն են՝ միջֆիրմային վարկերի տեսքով: