Հայաստանում գորգերի արտադրությունը կրճատվել է 2 անգամ
2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է է 6.3 տոննա գորգ:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում գորգերի արտադրության ծավալները կրճատվել են 47.5%-ով:
Միևնույն ժամանակ կրճատվել է նաև գուլպաների արտադրության ծավալները: Հաշվետու ամիսների ընթացքում մեր երկրում գուլպաների արտադրությունը կրճատվել է 37.7%-ով և կազմել՝ 536.700 զույգ: