Հայաստանում ավտոմոբիլային մարտկոցների արտադրության ծավալներն ավելացել են
2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել 8,477 ավտոմոբիլային մարտկոց:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ավտոմոբիլային մարտկոցների արտադրության ծավալներն ավելացել են 3.3 անգամ: 2014թ. նույն ժամանակահատվածին այս ցուցանիշը կազմել է 2.595 մարտկոց:
Հաշվետու ժամանակահատվածում Օպտիկա-մեխանիկական սարքերի և սարքավորումների, արտադրությունը կրճատվել է 73.2%-ով և կազմել 371 միավոր: