Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
Հունվար-մարտին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 945.1 մլն  դոլարի  առևտուր
21/04/2015 22:54
Կիսվել

Հունվար-մարտին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 945.1 մլն դոլարի առևտուր

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է  945.1 մլն ԱՄՆ դոլարի կամ շուրջ 451.3 մլրդ ՀՀ դրամի առևտուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 28,5%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` հաշվետու երեք ամսում մեր երկրի արտաքին առևտրի ծավալում արտահանումը կազմել է 267.6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝  677.5 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ արտահանման ծավալը կրճատվել է 23,1%-ով, իսկ ներմուծման ծավալը՝  մոտ 30%-ով:

Ինչպես հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից, 2015 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ և դրանք հետագայում ենթակա են ճշգրտման:

Տեղեկատվության ոչ ամբողջականությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի թիվ 447-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև»-ի՝ դեռևս ոչ բոլոր ռեսպոնդենտների կողմից մաքսային մարմիններին ներկայացման հետ, քանզի դրանց ներկայացման էլեկտրոնային համակարգը դեռևս ամբողջապես գործարկված չէ:

Նշենք նաև, որ 2014 թվականին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել էր 5 մլրդ 920.9 մլն ԱՄՆ դոլարի (շուրջ 2 տրիլիոն 461.4 մլրդ ՀՀ դրամ) առևտուր: 2013 թվականի համեմատ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը աճել էր 1%-ով:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36