Կայացել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի (Ծրագիր) ղեկավար խորհրդի հերթական նիստը:
Համաձայն հաստատված օրակարգի՝ խորհուրդը քննարկել և հաստատել է Ծրագրի «Գյուղական ենթակառուցվածքներ» բաղադրիչի շրջանակում 2015-2016 թթ. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից ֆինանսավորվող ոռոգման և ջրամատակարարման ենթածրագրերի համար ընտրված համայնքների ցանկը:
Քննարկվել ու հաստատվել են նաև ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի 2015 թ. աշխատանքային ծրագիրը, բյուջետային ֆինանսավորման հայտը, պահպանման ծախսերի նախահաշիվը և գնումների պլանը: Մեկ այլ հարցով հավանության է արժանացել նաև «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի կանոնադրությունում լրացում կատարելու առաջարկությունը: