Վարչապետն ընդունել է ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների:
Վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և ՏՏ ոլորտի միջև ծավալված համագործակցության ընթացքից և կարևորել դրա շարունակականությունը: Հանդիպմանը քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության զարգացմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: