Բենզինի և դիզ.վառելիքի շուկայում գնային անկումը շարունակվում է
Բենզինի և դիզելային վառելիքի շուկայում գնային անկումը շարունակվում է: Ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 0.3% և 2.9% գնանկում: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ ապրիլին, տարեկան կտրվածքով, բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 8.9% և 10.8%-ով: Միևնույն ժամանակ, հաշվետու ամսում, 2014 թվականի դեկտեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 9.3% և 11.9%-ով: