Գեղեցկության սրահների մատուցած ծառայությունների պահանջարկը կրճատվել է
Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում մեր երկրում գործող վարսավիրանոցները և գեղեցկության սրահները բնակչությանը մատուցել են, ընդհանուր առմամբ, 2 մլրդ 183.0 մլն ՀՀ դրամի ծառայություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է 1,3%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու եռամսյակում վարսավիրանոցների և գեղեցկության սրահների մատուցած ծառայությունների մասնաբաժինը անհատական ծառայությունների ընդհանուր շուկայում կազմել է 79.4%:
Նշենք, որ 2014 թվականին վարսավիրանոցները և գեղեցկության սրահները մեր երկրի բնակչությանը մատուցել են 8,4 մլրդ ՀՀ դրամի ծառայություն: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 8,62 մլրդ ՀՀ դրամ: