Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ապրիլին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստացել է 313 բողոք
14/05/2015 00:30
Կիսվել

Ապրիլին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստացել է 313 բողոք

Ընթացիկ տարվա ապրիլին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստացել է 313 բողոք, որից` ֆինանսական կազմակերպություններին վերաբերող բողոքները եղել են 261-ը: Այս մասին հայտնում են Հաշտարարի գրասենյակից:

Ըստ հրապարակված վիճակագրության՝ ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 261 բողոքներից 53-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն եղել քննության Հաշտարարի կողմից (հաճախորդների մի մասն իրավաբանական անձինք են, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ, և ըստ էության, չեն պարունակում գույքային պահանջ):

Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասի դեպքում հաճախորդները նախապես դիմած չեն եղել ֆինանսական կազմակերպություններին. նման դեպքերում Գրասենյակի աշխատակիցները հաճախորդներին օգնել են գրել բողոք-պահանջներ: Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասն էլ բավարարվում են կազմակերպությունների կողմից` բողոք-պահանջների հիման վրա` առանց Գրասենյակ պահանջ-դիմում մուտք անելու. լինում են նաև բողոքներ, որոնց նախնական ուսումնասիրությունից հետո Հաճախորդին խորհուրդ է տրվում պահանջը չհանձնել քննության, քանի որ բացակայում է Հաճախորդի` որպես սպառողի շահերի ոտնահարման փաստը:

Արդյունքում, ապրիլին Հաշտարարի քննությանը ենթակա 208 բողոքներից 128-ն ընդունվել են քննության:

Այս բողոքներից 37-ն ուղղված է եղել բանկերի դեմ, 88-ը՝ ապահովագրական ընկերությունների դեմ, 3-ը՝ Ավտոապահովագրողների բյուրոյի դեմ:

Բանկերի դեմ ուղղված բողոքների մեծ մասը կապված է եղել վարկային գործարքների հետ: Ապահովագրական ընկերությունների դեմ ուղղված բողոքների մեջ գերակշռել են ԱՊՊԱ-ի հետ կապված բողոքները:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98