Երևանում կբացվի հայ-ռուսական նոր համալսարան
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Երևան քաղաքում հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Այս մասին տեղեկացնում են կառավարության Մամուլի կենտրոնից:
Համաձայնագրի կնքումը կնպաստի գիտության, մշակույթի և կրթության բնագավառներում երկու կողմերի նպատակային ծրագրերի իրականացմանը՝ դրանց մասնակցելու հավասար հնարավորություն ապահովելով ՀՀ և ՌԴ քաղաքացի համալսարանի ուսումնառուների համար:
Կառավարությունում վստահ են, որ համաձայնագրի ստորագրումը պետք է նպաստի մարդասիրական ոլորտում երկու երկրների կապերի սերտացմանը: Շրջանավարտներն ստանալու են և՛ հայկական, և՛ ռուսական պետական նմուշի դիպլոմ: