Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Մեր երկրի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է հանքարդյունաբերության ոլորտի 11 ընկերություն
18/05/2015 21:48
Կիսվել

Մեր երկրի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է հանքարդյունաբերության ոլորտի 11 ընկերություն

Հանքարդյունաբերության ոլորտում գործող 11 ընկերություն ընդգրկվել է մեր երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում: Հարկային ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում այս ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել 7,29 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական այլ վճարներ:

Պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններից առաջին տեղում հայտնվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, որը հաշվետու երեք ամսում բյուջե է վճարել 4,0 մլրդ  ՀՀ դրամի հարկեր և պետական վճարներ: Խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում ընկերությունը 4-րդն է:

Հանքարդյունաբերության ոլորտում խոշոր հարկատու ընկերությունների առաջին եռյակում հայտնվել են նաև «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» և  «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունները:

Հանքարդյունաբերության ոլորտի 11 խոշոր հարկատուների ցանկը ներկայացնում ենք ստորև.

  1. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ, Սյունիքի մարզ, պետբյուջե վճարված հարկերը՝ 4,0 մլրդ ՀՀ դրամ, տեղը խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում՝ 4-րդ

  2. ԴԱՆԴԻ ՓՐԻՇՍ ՄԵԹԱԼՍ ԿԱՊԱՆ ՓԲԸ, Սյունիքի մարզ, պետբյուջե վճարված հարկերը՝ 890,4 մլն ՀՀ դրամ, տեղը խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում՝ 29-րդ

  3. ԳԵՈ ՊՐՈ ՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ, Երևան, պետբյուջե վճարված հարկերը՝  811,61մլն ՀՀ դրամ, տեղը խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում՝ 34-րդ

  4. ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ- ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ, Սյունիքի մարզ, պետբյուջե վճարված հարկերը՝  726,71մլն ՀՀ դրամ, տեղը խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում՝ 36-րդ

  5. ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ,  Երևան, պետբյուջե վճարված հարկերը՝  198,37 մլն ՀՀ դրամ, տեղը խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում՝ 127-րդ

  6. ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ, Լոռու մարզ, պետբյուջե վճարված հարկերը՝  161,60 մլն ՀՀ դրամ, տեղը խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում՝ 152-րդ

  7. ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ, Երևան, պետբյուջե վճարված հարկերը՝  152,40 մլն ՀՀ դրամ, տեղը խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում՝ 161-րդ

  8. ՍԱԳԱՄԱՐ, Լոռու մարզ, պետբյուջե վճարված հարկերը՝  127,75 մլն ՀՀ դրամ, տեղը խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում՝ 184-րդ

  9. ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ, Սյունիքի մարզ, պետբյուջե վճարված հարկերը՝  87,84 մլն ՀՀ դրամ, տեղը խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում՝ 276-րդ

  10. ԼԵՌ-ԷՔՍ, Սյունիքի մարզ, պետբյուջե վճարված հարկերը՝ 70,91 մլն ՀՀ դրամ, տեղը խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում՝ 339-րդ

  11. ՄԵՂՐԱՁՈՐ ԳՈԼԴ, Երևան, պետբյուջե վճարված հարկերը՝ 26,07 մլն ՀՀ դրամ, տեղը խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում՝ 814-րդ

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01