Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Ներկրվել է շուրջ 3000 տոննա հոլանդական բարձրորակ կարտոֆիլի տնկանյութ
20/05/2015 15:30
Կիսվել

Ներկրվել է շուրջ 3000 տոննա հոլանդական բարձրորակ կարտոֆիլի տնկանյութ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն մայիսի 19-ին այցելել են Կոտայքի մարզում գտնվող «Ֆիրմա Նյու» մաքսային տերմինալ` Հայաստանի ագրարագյուղացիական միավորման կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ ներկրված հոլանդական կարտոֆիլի տնկանյութը դիտարկելու նպատակով:

«Սա Նիդերլանդներից Հայաստան ներկրված Սիլվանա սորտի կարտոֆիլի սերմացուի վերջին խմբաքանակն է, որը մեկ հեկտարից մինչև 80 տոննա բերքատվություն է ապահովում: Ըստ կանխատեսումների կարտոֆիլի ցանքատարածությունները ընթացիկ տարում 1000-1200 հեկտարով կավելանան, համապատասխանաբար կավելանա նաև համախառն բերքը»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը հավելել է, որ ի հաշիվ ներկրվող տնկանյութի բարձր բերքատվության` 2010 թվականի համեմատությամբ կարտոֆիլի ցանքատարածություններն ընդհանուր առմամբ ավելացել են 12%-ով, իսկ համախառն բերքը` 40-50%-ով: Արդյունքում հաջողվել է վերջին 3-4 տարիների ընթացքում բավարարել ինչպես հանրապետության ներքին պահանջարկը, այնպես էլ մեծաքանակ արտահանումներ իրականացնել:

Նախարարի խոսքով` այս տարի նախորդ տարվա համեմատությամբ ավելի շատ տնկանյութ է ներկրվել` շուրջ 3000 տոննա. հանրապետությունում տարեկան ընդհանուր առմամբ օգտագործվում է 100-120 000 տոննա կարտոֆիլի սերմացու:

Իր հերթին Հրաչ Բերբերյանը նշել է, որ հանրապետությունում կարտոֆիլագործությունն արտահանման միտում ունեցող ճյուղ է և արտաքին շուկայում մեծ պահանջարկ ունի, ուստի նախարարության հետ համատեղ այժմ քննարկվում են ինտենսիվ` բարձր բերքատու կարտոֆիլագործությունը զարգացնելու լրացուցիչ ծրագրեր:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01