Վրաստանում ներմուծման խավալները նվազել են 8%-ով
Վրաստանի վիճակագրական ծառայության հրապարակված տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին չորս ամիսների ընթացքում ներկրման ծավալները նվազել են 8%-ով և կազմել 2.326 մլրդ դոլար:
Ներկրված ապրանքների հիմնական մասը կազմում են նավթը և նավթամթերքը, ավտոմեքենաները, գազը, ցորենը, դեղորայքը և այլն: Մասնավորապես վերոնշյալ ժամանակահատվածում Վրաստան է ներմուծվել 175.1 մլն դոլարի մարդատար ավտոմեքենա: Սույն ցուցանիշը անցյալ տարվա համանման ցուցանիշին զիջում է 24.4 մլն դոլարով: