Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Այս տարի Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվն ավելացել է շուրջ 2 անգամ
01/06/2015 21:05
Կիսվել

Այս տարի Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվն ավելացել է շուրջ 2 անգամ

Հունվար-մարտին Հայաստան է ժամանել շուրջ 232,5 հազար զբոսաշրջիկ: 2014 թվականին նույն ժամանակաշրջանում գրանցված ցուցանիշի համեմատ մեր երկիր ժամանած զբոսաշրջիկների թվաքանակը նվազել է 4.0%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 34%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, ընդ որում՝ միայն 28%-ը՝ Ռուսաստանին:

Միևնույն ժամանակ, զբոսաշրջիկների 18.9%-ը ժամանել են եվրոպական երկրներից, այդ թվում՝ 4.4%-ը՝ Ֆրանսիայից,  3.1%-ը՝ Գերմանիայից, 1.7%-ը՝ Իտալիայից, 3.3%-ը՝ Միացյալ Թագավորությունից: ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկների տեսակարար կշիռը կազմել է 12.5%, Իրանից ժամանած զբոսաշրջիկներինը՝ 18.9%:

Հարկ է նշել, որ այս տարվա առաջին երեք ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առավել զգալի՝ շուրջ 2 անգամ, ավելացել է Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվաքանակը: Ռուսաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվաքանակն աճել է 20%-ով, ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկներինը՝ 17%-ով, իսկ Վրաստանից ժամանած զբոսաշրջիկներինը՝ 26%-ով:

Հունվար-մարտին զբոսաշրջիկների 64.5%-ը մեր երկիր է ժամանաել հանգստի և ժամանացի նպատակով, 30.8%-ը՝ գործնական նպատակով:

Նշենք նաև, որ 2014 թվականին մեր հանրապետություն էր ժամանել 1 մլն 203,7 հազար զբոսաշրջիկ: 2013 թվականի համեմատ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել էր 11.3%-ով:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11