Այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 8%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար – ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 2 479.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: 2014թ.-ի նույն ցուցանիշի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 8%-ով:
Մասնավորապես ՋԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 34.3%-ով և կազմել 787 մլն կՎտ ժամ: Հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 3.5%-ով և կազմել 636.4 մլն կՎտ ժամ: Ատոմային կայանի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 19.7%-ով և կազմել 1 054.1 մլն կՎտ ժամ: Այլ աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 19%-ով և կազմել 1.7 մլն կՎտ ժամ: