Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Երևանում գործող ընկերությունը կեղծել է Stefano Ricci, ZILLI և մի քանի այլ հայտնի բրենդներ
05/06/2015 21:01
Կիսվել

Երևանում գործող ընկերությունը կեղծել է Stefano Ricci, ZILLI և մի քանի այլ հայտնի բրենդներ

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Երևանի առևտրի կենտրոններից մեկում գործող «Կառլո Կոմբերցի» ՍՊ ընկերությանը պատկանող տաղավարում, ինչպես նաև նույն ընկերության տնօրեն Վաղարշակ Մուրադյանին պատկանող սեփական տան առաջին հարկում ապօրինի գործող կոշիկի և կաշվե այլ պարագաների արտադրամասում, արձանագրվել են «Բրիոնի», «Ստեֆանո Ռիչի», «Զիլի», «Բիլիոներ» և այլ արտասահմանյան ապրանքային նշաններով մակնշված թանկարժեք կոշիկներ, պայուսակներ, գոտիներ, դրամապանակներ, կեղծված այլ պարագաներ: Առևտրի տաղավարում և արտադրամասում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ` 103 զույգ կոշիկ և երեք բաճկոն:

Իրականացված միջոցառումներով պարզվել է, որ Վաղարշակ Մուրադյանը արտադրությունը կազմակերպել է 2013 թվականի օգոստոսից` առանց ապրանքային նշանների իրավատերերի թույլտվության, հաշվապահական հաշվառման փաստաթղթերով չի արտացոլել արտադրական գործունեությունը, արտադրության համար օգտագործվող կաշին, հումքն ու նյութերը ձեռք է բերել առանց համապատասխան փաստաթղթերի և 12 միլիոն 360 հազար դրամի չափով թաքցրել է իրացման իրական ծավալները, որով չարամտորեն խուսափել է հարկային պարտավորություններ կատարելուց:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85