Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Երևանում բացվել է տարածաշրջանում իր տեսակով եզակի թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիա
23/06/2015 18:30
Կիսվել

Երևանում բացվել է տարածաշրջանում իր տեսակով եզակի թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիա

Այսօր Երևանում տեղի է ունեցել թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:

Լաբորատորիան բացվել է «Հայաստանում թունաքիմիկատների որակի վերահսկողության և դրանց մնացորդային քանակների նկատմամբ մոնիտորինգի աջակցության» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից` ՀՀ կառավարության հետ համատեղ:

Ծրագրի նպատակն է հնարավորություն ստեղծել միջազգային չափորոշիչներին համապատասխան վերահսկել վաճառվող թունաքիմիկատների որակը և իրականացնել թունաքիմիկատների մնացորդային քանակների մոնիթորինգ ` գյուղատնտեսական արտադրանքի բարելավման նպատակով:

Շնորհակալություն հայտնելով Հունաստանի կառավարությանը լաբորատորիայի ստեղծման գործում ցուցաբերած աջակցության համար` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է մեզանում նման լաբորատորիայի կարևորությունը:

«Համոզված եմ, որ այս լաբորատորիան, որն իր տեսակով եզակի է և միակը տարածաշրջանում և հնարավորություն է ստեղծում գերժամանակակից սարքավորումների միջոցով ներկրվող թունաքիմիկատների փորձաքննություն իրականացնել, մեծապես կնպաստի մեր երկրում սննդամթերքի որակի բարելավմանը», – նշել է նախարարը:

Նախարարը շնորհավորել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը նման լաբորատորիայի գործարկման առիթով և հույս է հայտնել, որ այն կօգնի հետագա աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը:

Իր հերթին ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը հույս է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը այսուհետ ևս կզարգանա ու կընդլայնվի, իսկ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04