
Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները կարևորել են փոխգործակցության ակտիվացումը տարբեր ոլորտներում: Անդրադարձ է կատարվել նաև հունիսի 25-26-ին Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին և համատեղ նախատեսվող նախագծերին ու ծրագրերին: