Հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները շարունակում են կրճատվել
Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերություններն ապահովել են 62,67 մլրդ ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 7%-ով: Նշենք, որ հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշը կրճատվել էր 8%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համեմատ՝ միայն հունվարի ոլորտի հասույթը կազմել է 11 մլրդ 492.6 մլն ՀՀ դրամ, փետրվարին՝ 11 մլրդ 882.1 մլն ՀՀ դրամ, մարտին՝ 12 մլրդ 541.6 մլն ՀՀ դրամ, ապրիլին՝ 12 մլրդ 99 մլն ՀՀ դրամ, իսկ հուլիսին՝ 13 մլրդ 758.3 մլն ՀՀ դրամ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում: