Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Երեւան Ջուր. գործող սակագները կմնան անփոփոխ
02/07/2015 21:07
Կիսվել

Երեւան Ջուր. գործող սակագները կմնան անփոփոխ

«Երևան Ջուր» ընկերությունը տարածել է մամուլի հաղորդագրություն՝ վստահեցնելով, որ գործող սակագները կմնան անփոփոխ: Ընկերությունը կանխատեսում է, որ իր եկամուտները կկրճատվեն շուրջ 400 մլն ՀՀ դրամ:

Մամուլի հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ինչպես հայտնի է՝ ֆրանսիական Veolia Group-ի եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված 10-ամյա Վարձակալության Պայմանագրով Երեւան Ջուր ՓԲԸ-ն պարտավոր է յուրաքանչուր տարի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնել մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտված հաշվարկները:

2015թ. փետրվարին 25-ին  ընկերությունը քննարկման էր ներկայացել հերթական հայտը, որով առաջարկվում էր մասնավորապես բնակչությանը մատուցվող ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների գործող 170.256 դրամ/խմ սակագինը բարձրացնել 2,4 դրամով եւ սահմանել 172.633  դրամ/խմ 2015/2016թթ. համար: Դրա համար հիմք էր հանդիսացել 2014թ. հանրապետությունում գրանցված 3% սղաճը: Ընդ որում, ճշգրտված հաշվարկում ներառված չէր էլեկտրաէներգիայի սակագնի ակնկալվող բարձրացումը (իսկ ներառյալ այն պետք է կազմեր մոտ 6,162 դրամ):

Սակայն գիտակցելով իր՝ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպության սոցիալական պատասխանատվությունը եւ հաշվի առնելով  ներկայումս հանրապետությունում ստեղծված սոցիալական ոչ դյուրին վիճակը, Երեւան Ջուր ՓԲԸ-ն իր հիմնադիր Veolia Group-ի համաձայնությամբ հնարավոր համարեց ս.թ. հուլիսի 7-ի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում չպնդել գործող սակագների բարձրացման անհրաժեշտությունը:

Այսպիսով, վերը նշված հանձնաժողովի կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո բնակչության համար սակագինը կմնա նախկինը՝ 170.256 դրամ/խմ-ի դիմաց: Կնշանակի, ընկերությունը, որ 2006թ. սկսել է աշխատել 172,8 դրամ/խմ սակագնով, 10 տարի անց՝ 2016թ. մայիսի 31-ին կավարտի իր գործունեությունը բացարձակ արտահայտությամբ սակագնի 2,544 դրամ նվազեցմամբ: Եվ դա այս տարիներին ապրանքների եւ ծառայությունների համատարած թանկացման, 53% կազմող սղաճի ու էլեկտրաէներգիայի սակագնի 20 դրամ բարձրացման պարագայում: Այսպիսի արդյունքով ոչ բոլոր հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարող են հպարտանալ:

Սակագնի բարձրացումից ակնկալվող ավելի քան 400 մլն դրամը ընկերությունը մասամբ նախատեսում է փոխհատուցել համակարգում էլեկտրաէներգիայի հետագա տնտեսմամբ ու շահագործման ծախսերի նվազեցմամբ: Մնացած գումարով ծրագրված աշխատանքները կֆինանսավորվեն եկամուտների այլ աղբյուրներից: Սպառողը չի տուժի, բոլոր ներդրումային ծրագրերը կշարունակվեն: Երեւան Ջրի ֆինանսական վիճակը կայուն է: Սակագնի վայրիվերումները ընկերության համար այլեւս չունեն վճռորոշ նշանակություն: Ճիշտ մենեջմենթ, հստակ հաշվարկ, համակարգի օպտիմալացում, ռեսուրսների խնայողության վրա հիմնված տնտեսական քաղաքականություն. ահա ընկերության առաջընթացի հիմնական գործոնները:

Անցած 9 տարիներին հաջողությամբ կատարվել են Վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Այսպես, համակարգում էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է 81%-ով, ջրի արտադրությունը՝ 26%-ով, միեւնույն ժամանակ ջրամատակարարման տեւողությունը ավելացել է 5,8 ժամով, ջրի վաճառքը՝ 12,7 մլն մ3-ով, ներդրումների մասով պարտավորությունը գերազանցել է նախատեսվածը 3,7 մլրդ դրամով: 2014թ. վճարված հարկերի եւ վարձավճարի 2,5 մլրդ դրամ գումարով ընկերությունը դարձել է հանրապետության 50 խոշոր հարկատուներից մեկը: Նաեւ այս հանգամանքով է պայմանավորված Veolia Group-ի որոշումը մասնակցել Հայաստանում խմելու ջրի համակարգի միասնական կառավարիչ կազմակերպության մրցույթին՝ հաղթելու հաստատ վճռականությամբ:

Միաժամանակ հարկ է նշել, որ վերջին տարիների շարունակական առաջընթացը զգալիորեն արդյունք է նաեւ բաժանորդների օրինապահության ու բարեխղճության, սպառած ջրի դիմաց կանոնավոր վճարումների ու ընկերության հետ համագործակցության: Բավական է ասել, որ 2015թ. հունիսի տվյալներով  բնակիչների կողմից վճարումները կազմել են հասույթի շուրջ 90%-ը: Հաջողությամբ ավարտվում է ջրաչափերի տեղադրման գործընթացը, ջրագծերի կառուցումը ընկերության տրամադրած տեխնիկական պայմաններով դարձել է նորմա, նվազել են ապօրինությունները: Այս պայմաններում Երեւան Ջուր ՓԲԸ սակագնի ճշգրտված հաշվարկի քննարկումը համարում է բնակիչ-բաժանորդների այսօրինակ վարքը խրախուսելու հնարավորություն եւ խնդրում է սակագներն անփոփոխ թողնելու իր պատրաստակամությունը դիտարկել որպես պատասխան շնորհակալական քայլ»:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6