Գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 6% աճ
Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսների արդյունքներով մեր երկրում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 174 մլրդ 30.7 մլն ՀՀ դրամ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նախորդ տարվա համադրելի ժամանահատավածի համեմատ ցուցանիշն աճել է 6%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում բուսաբուծության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 37,40 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 10.5%-ով,անասնաբուծության ծավալն աճել է 4.9%-ով և կազմել 136,62 մլրդ ՀՀ դրամ: Արդյունքում, անասնաբուծության ոլորտի համախառն արտադրանքի մասնաբաժինը գյուղատնտեսության ընդհանուր ծավալում կազմել է 78%:
Նշենք նաև, որ միայն մայիսին գյուղատնտեսության համածառն արտադրանքի ծավալը կազմել է 53,15 մլրդ ՀՀ դրամ: 2014 թվականի մայիս ամսվա համեմատ ցուցանիշն աճել է 8.8%-ով: