
ՀԷՑ-ի աուդիտոր կազմակերպությանը կընտրեն Ինտեր ՌԱՕ-ն և ՀՀ իշխանությունները
ՀԷՑ սեփականատեր Ինտեր ՌԱՕ ռուսական ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկը հայտնել է, որ ՀԷՑ-ի աուդիտն իրականացելու համար տենդեր կհայտարարվի, և ՀՀ իշխանությունների հետ միասին իրենք կընտրեն աուդիտն իրականացնող ընկերությունը: Կովալչուկը հավելել է, որ աուդիտը կարող է մոտ 3 ամիս տևել:
Ինտեր ՌԱՕ-ի ղեկավարը նաև չի բացառել, որ ՀԷՑժը կարող է հանվել վաճառքի: Նրա խոսքերի համաձայն, համապատասխան գնային առաջարկ ստանալու դեպքում իրենք պատրաստ են վաճառել ցնակացած ակտիվ: