Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Գյուղատնտեսության նախարարը Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
09/07/2015 16:48
Կիսվել

Գյուղատնտեսության նախարարը Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ­-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:

Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ, Սերգո Կարապետյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացումը կնպաստի երկու երկրների համագործակցության ընդլայնմանը, այդ թվում նաև` գյուղատնտեսության ոլորտում:

«Ճապոնիայի կառավարությունը մեծապես աջակցել է Հայաստանին անկախացումից հետո, հատկապես գյուղատնտեսության բնագավառի զարգացման ուղղությամբ և համոզված եմ, որ Ձեր նշանակմամբ մեր երկու երկրների միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն ու կզարգանան», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Բարձր գնահատելով հատկապես Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքները, որոնց շրջանակում տրամադրվել է անհատույց դրամաշնորհ տեխնիկական միջոցների, սարքավորումների և ծառայությունների ձեռքբերման համար, նախարարն ընդգծել է, որ այդ գործակալությունն իր գործունեությամբ մեծապես նպաստում է մեր երկրում ագրարային ոլորտի առաջընթացին: Բացի այդ, նախարարը կարևորել է նաև JICA-ի կողմից կազմակերպվող տարբեր մասնագիտությունների գծով դասընթացները, որոնց մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի և համակարգի մի շարք մասնագետներ:

Դեսպան Էյջի Տագուչին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի ու Ճապոնիայի միջև առկա է մեծ ներուժ, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այն լավագույնս օգտագործելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև JICA-ի կողմից կատարվող ուսումնասիրություններն ու նախապատրաստական աշխատանքները Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի իրականացման ուղղությամբ, որի համար Ճապոնիայի կառավարությունը տրամադրելու է վարկային միջոցներ: Ծրագրով նախատեսվում է Եղվարդի ջրամբարի վերականգնումը և այդ տարածաշրջանում ոռոգման համակարգերի արդիականացումը:

Վստահություն հայտնելով, որ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը, մասնավորապես, հայկական գինին, կոնյակը, թարմ պտուղ-բանջարեղենը, ձկնամթերքն ու չրերը կարող են մեծ հետաքրքրություն ներկայացնել ու պահանջարկ ունենալ ճապոնական շուկայում` նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է Ճապոնիայում կազմակերպել հայկական գյուղմթերքի ցուցահանդես: Ի պատասխան հնչեցված առաջարկի` դեսպան Էյջի Տագուչին պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել առաջիկայում նման ցուցահանդեսի կազմակերպման հնարավորությունը:

Հանդիպման ավարտին զրուցակիցները վերահաստատել են կատարել անհրաժեշտ քայլեր հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69