Հայաստանյան բանկերում ավանդները կազմում են շուրջ 926,5 մլրդ ՀՀ դրամ
Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվում է շուրջ 2 մլն 281,4 հազար հաճախորդ, որոնցից 2 մլն 202,6 հազարը ֆիզիկական անձ-հաճախորդներն են, իսկ մնացյալը՝ իրավաբանական անձ-հաճախորդները:
Հայաստանյան բանկերում հաճախորդների ընթացիկ և ժամկետային հաշիվների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 4 մլն 17,24 հազար, որի մեծ մասը ֆիզիկական անձնանց հաշիվներն են:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա ապրիլ ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը կազմել է 926 մլրդ 568 մլն ՀՀ դրամ և նախորդ ամսվա նկատմամբ աճել է 15 մլրդ 238 մլն ՀՀ դրամով կամ 1.7%-ով, իսկ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել` 81 մլրդ 110 մլն ՀՀ դրամով կամ 9.6%-ով: